Ներկա միտումների պահպանման պայմաններում կանխատեսված 7% տնտեսական աճը կարող է ավելին լինել. Վահե Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Չնայած դժվարություններին՝ Հայաստանի տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն։

Այս մասին 2024 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Վերջինս ընդգծեց, որ տնտեսական աճի և ակտիվության տեմպի ցուցանիշները շարունակում են բարձր մնալ։ Հովհաննիսյանը նշեց, որ երկնիշ տնտեսակա աճը պահպանվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

«Այս պայմաններում ընթացիկ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության թիրախավորած 7 տոկսի շրջանակներում։ Եվ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։ 2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ»,- լավատեսական տվյալներ հայտնեց ֆինանսների նախարարը։

Ըստ Հովհաննիսյանի, չնայած տնտեսական աճի զգալի մասն ապահովել է ծառայությունները, սակայն, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում, անկում է արձանագրվել միայն արդյունաբերության ոլորտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.