ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Է.Հ.–ն։
 
Պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել բուժման ընթացքին վերաբերող հարցեր։
 
Տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ։ Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են լինել պաշտպանի ուշադրության ներքո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.