Ձկնաբույծները վաղ առավոտից բողոքի ցույցի են դուրս եկել |aravot.am|

aravot.am: Ձկնաբույծներն այսօր վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ցույցի: Նրանք դժգոհում են երեկ ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքից։

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

«Հայաստանում 300 տնտեսվարող իրենց գիտելիքները, կապիտալը ներդրել են, որ հիմնարկություն ստեղծեն, մեզնից ամեն մեկը արտադրություն տվող, աշխատատեղ ստեղծող է, ջուրը վերցնելով՝ արդյունք ենք տալիս, մենք սխալ ջուր օգտագործող չենք… Հայաստանի հանրապետությունն էլ ինքնաբավ ենք պահում: Աշխարհում նման բան չկա, բոլոր խանութներում թարմ ձուկ է վաճառվում:

Կառավարությունն ինչ ուզել է այսքան ժամանակ, արել ենք: Բայց հիմա այնպիսի մեթոդ են առաջարկում, որ աշխարհում նման մեթոդ չկա… անծով երկրում, մենք այսօր 20-30.000 տոննա ձկնամթերք ենք արտադրում»,- լրագրողներին ասաց ձկնաբույծներից մեկը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.