Ավելի քան հարյուր երիտասարդներ վերջին օրերի ընթացքում օկուպացրել են Բաքվի կենտրոնում գտնվող հին շենքերից մեկը, որտեղ 2019 թ․ սկզբից գործում է ինքնակազմակերպ Salaam Cinema կինոթատրոնը, և ի հակառակ սեփականատիրոջ պահանջների, հրաժարվում են այն լքել։
Salaam Cinema կինոթատրոնի կազմակերպիչներին, ովքեր նախաձեռնել էին մայիսի 2-ից սկսած բողոքի ցույցերը, վերջին օրերին միանում են այլ երիտասարդական խմբեր։ Բողոքողների հիմնական պահանջներն են՝ տրամադրել գրավոր երաշխիքներ առ այն, որ շենքը չի քանդվի, իրականացնել անկախ փորձաքննություն՝ շինության ընդհանուր վիճակի և վթարայնության աստիճանի գնահատման համար, նաև՝ պաշտոնապես ճանաչել շենքն իբրև պատմական ժառանգույթան և ներառել այն պետության կողմից պաշտպանության ենթակա շինությունների ցանկում։
Շենքի շուրջօրյա օկուպացիան, կազմակերպիչների ու մասնակիցների խոսքով, կշարունակվի մինչև ձևակերպված պահանջները չլինեն բավարարված։
Շենքը, որի պահպանության համար պայքարում են երիտասարդները, կառուցվել է 1913 թ․։ Նախասովետական շրջանում այն ծառայել է որպես աղոթարան տեղի մոլոկանների համար, հետագայում՝ հեղափոխությունից հետո, փոխանցվել է Կապի նախարարությանը․ սկզբում այնտեղ Ռադիոյի տունն էր, ավելի ուշ՝ նախարարության պահեստները։ Խորհրդային միության փլուզումից հետո շենքը լքված վիճակում է եղել, մի քանի տարի առաջ՝ անհայտ պայմաններում, վաճառվել է և դարձել մասնավոր սեփականություն։
Salaam Cinema ինքնակազմակերպ կինոթատրոնն այնտեղ գործում է 2019 թ․ սկզբից։ Կինոթատրոնը պարբերական կինոդիտումներ կազմակերպելուց բացի, ծառայել է որպես հավաքատեղի տարբեր մշակութային խմբերի համար․ Salaam Cinema-ում գործում են արհեստանոցներ, կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, ցուցահանդեսներ։ Տարածքում գործում է նաև մոլոկանների համայնքին նվիրված փոքրիկ ցուցասրահ։
Երիտասարդների խոսքով, կասկածներն առ այն, որ շենքը սեփականատիրոջ որոշմամբ հետագայում կարող է քանդվել, եղել են ի սկզբանե։
Կինոթատրոնի նախաձեռնող խումբը արտաքին վերանորոգումից բացի «Պելլե» երիտասարդ ճարտարապետների միավորման օգնությամբ մասնակի վերականգնողական աշխատանքներ է իրականացրել՝ հետագայում շենքի քանդման հավանական գործընթացը կասեցնելու հեռանկարով։
Salaam Cinema-ի և սեփականատիրոջ միջև «բախումները» համընկել են կինոթատրոնում անցկացվող Imagine միջազգային փառատոնի հետ։
Սեփականատերն առաջին անգամ կինոթատրոն է եկել մայիսի 2-ին՝ փառատոնի մեկնարկից մեկ օր անց, և պահանջել անհապաղ ազատել տարածքը։
Կինոթատրոնի և իբրև սեփականատիրոջ ներկայացուցիչ ներկայացած անձի միջև մինչ այդ կնքված պայմանագրերը և բանավոր պայմանավորվածությունները հայտարարվել են անօրինական։ Շենքի վթարայնության մասին անապացույց հայտարարությունների վրա հիմնվելով, սեփականատերը հայտարարել է, որ այն ենթակա է քանդման։
Նույն օրը եկել են բանվորներ, ովքեր տեղում փորձել են ապամոնտաժել ներսի աստիճանները։ Կինոթատրոնում այդ պահին ներկաները նստացույց են սկսել և հայտարարել, որ տարածքից չեն հեռանա և թույլ չեն տա սկսել քանդման աշխատանքները։
Salaam Cinema-ի և սեփականատիրոջ միջև «բախումները» համընկել են կինոթատրոնում անցկացվող Imagine միջազգային փառատոնի հետ։
Սեփականատերն առաջին անգամ կինոթատրոն է եկել մայիսի 2-ին՝ փառատոնի մեկնարկից մեկ օր անց, և պահանջել անհապաղ ազատել տարածքը։ Կինոթատրոնի և իբրև սեփականատիրոջ ներկայացուցիչ ներկայացած անձի միջև մինչ այդ կնքված պայմանագրերը և բանավոր պայմանավորվածությունները հայտարարվել են անօրինական։
Շենքի վթարայնության մասին անապացույց հայտարարությունների վրա հիմնվելով, սեփականատերը հայտարարել է, որ այն ենթակա է քանդման։ Նույն օրը եկել են բանվորներ, ովքեր տեղում փորձել են ապամոնտաժել ներսի աստիճանները։ Կինոթատրոնում այդ պահին ներկաները նստացույց են սկսել և հայտարարել, որ տարածքից չեն հեռանա և թույլ չեն տա սկսել քանդման աշխատանքները։
Նախաձեռնող խումբն ի սկզբանե խուսափել է դիմադրության գործողութուններին ցանկացած քաղաքական ենթատեքստ հաղորդելուց՝ բազմիցս ընդգծելով, որ պայքարն ուղղված է բացառապես շենքի պահպանությանը։
Մայիսի վեցի դեպքերից հետո, սակայն, ի հայտ են եկել որոշ հակասություններ․ ցուցարարներին միացած ակտիվիստների քաղաքական օրակարգի ձևավորման փորձերը կասեցվել են գրեթե անմիջապես։