Անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից, ժողովրդից իշխանությունը յուրացնելու հարցը մնում է առկախված. Սողոմոնյան |news.am|

news.am: «Հայաքվեն» ժողովրդի պրոեկտն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը չի իրականացնում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի քվեով յուրացրած իշխանությունն ուղղակի յուրացրել է։

«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի  իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա,  այս հարցը մնում է  առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացված  իշխանության հարցը մնում է  առկախված, մնում է  կախման կետերի վրա։

Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը: Մեր հավաքի նպատակը նաեւ սա է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի Քրեական օրենսգրում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում: Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.