Արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն. խոր խնդիրներ ունենք դատական համակարգում. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Խոր խնդիրներ ունենք դատական համակարգում: Երբեմն տպավորություն է, թե դատավարությունները կարող են տևել հավերժ, ու սրանում չափազանցություն չկա: Այդ մասին 2024-ի պետբյուջեի լրացումների մասով ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան իրավաբաններ, որոնք սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում, ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում հիմնականում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, և այստեղ սահմանափակումներ դնելը բացասաբար կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Բայց մյուս կողմից՝ հարց է ծագում՝ տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքներն ովքե՞ր պիտի պաշտպանեն: Հանրությունը, որ բազում գործերով ճշմարտություն իմանալու իրավունք ունի, մարդկանցի՞ց չէ բաղկացած: Կամ դատավարությունների անհարկի ձգձգումները ՀՀ-ում մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը:

Եվ որպես մի մարդ, որ նախաձեռնել է 2019-ին դատարանների մուտքերի շրջափակելու ակցիան, սա դառը արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ իր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կենդանի պահել արդարության և արդարադատության հանրային պահանջը, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պետք է անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ:

«Այդ գործընթացում էական է ԱԺ-ի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, որոնք հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.