armenpress.am: 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ Է մտել: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Չինաստանը, ինչպես սպասվում Է, հանդես կգա պատասխան քայլով: Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել Է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ Է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը: