1lurer.am: Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էին Կառավարության կողմից ներկայացված՝ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկության դրվեցին և ընդունվեցին «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկության դրվեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Զբոսաշրջության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Ընդունված նախագծերի թվում էր նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Պրոբացիայի ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը և մի շարք այլ նախագծեր:
Ըստ այդմ՝ զենք ստանալու համար անհրաժեշտ կլինի նաև հանձնել տեսական ու գործնական քննություններ, դրանք կարող են իրականացնել ոլորտային մասնագիտացած կազմակերպությունները, արդյունքում՝ անձը կարող է հայտն ուղարկել Ոստիկանություն՝ ստանալու զենք կրելու թույլտվություն:
Նշենք նաև, որ նպատակ կա նախագծերի փաթեթի ընդունմամբ նպաստել նաև որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության և ռազմամարզության զարգացմանը: