ԵՄ անդամ մի շարք երկրներ աջակցություն են հայտնում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման միջոցառումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԵՄ անդամ մի շարք երկրների ԱԳ նախարարների և ԵՄ պաշտոնյաների հետ։

Հանդիպումներից հետո Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներից հետո գրառումներ են արել X-ի իրենց միկրոբլոգում։

«Լավ հանդիպում նախարար Միրզոյանի հետ։ Մենք վերահաստատեցինք ԵՄ ամուր քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ խթանելով կայուն խաղաղությունը տարածաշրջանում», – գրել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։

Մալթայի արտգործնախարար Յան Բորգը նշել, որ Մալթան՝ որպես ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող երկիր, կաջակցի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին։

Ռումինիայի արտգործնախարար Լումինիցա Օդոբեսկուն նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության օրակարգին։ «Ռումինիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ  երկկողմ, ինչպես նաև ԵՄ մակարդակով»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.