Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ |armenpress.am|

armenpress.am։ Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

«Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Ասկար Մամինը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ: Հայաստանի նախագահը և Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և զբոսաշրջության ոլորտները:

Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված և այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ և պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները:

Վարաչպետ Մամինի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.