Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք խոսել են Գազայի հակամարտության մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։

Բլինքենն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու, պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության ընդլայնման և քաղաքացիական զոհերի թվի նվազման անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատելու դեպի ավելի լայն, կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը և կնպաստի պաղեստինյան պետության ստեղծմանը։

Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Էրդողանը նաև քննարկել են եվրոպական անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ավարտը և Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ամրապնդումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.