Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքի պատերազմի ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։

Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Քաթարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս:

«Սա տարածաշրջանի համար խորը լարվածության պահ է: Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով ավելի մեծ անապահովություն և տառապանք», – ասել է Բլինքենը՝ նշելով, որ կհորդորի Իսրայելի իշխանություններին՝ ավելին անելու՝ Գազայում քաղաքացիական զոհերը կանխելու, պաղեստինցի խաղաղ բնակիչների տուն վերադարձն ապահովելու համար։

Հորդանանի թագավոր Աբդուլլահը հորդորել է Բլինքենին՝ օգտագործել Իսրայելի վրա Վաշինգտոնի ազդեցությունը և անհապաղ հրադադար հաստատել՝ զգուշացնելով Իսրայելին շարունակվող ռազմական արշավի «աղետալի հետևանքների» մասին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը։ «Պատերազմը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և երաշխավորում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.