«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում |tert.am|

tert.am։ Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մոռանա Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, ինչպես նաև իր ողջ ուշադրությունը սևեռի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայքարին: Նման հայտարարություն Սաակաշվիլին արել է «Նաշ» հեռուստաընկերության եթերում:

Սաակաշվիլին պարզաբանել է, որ Պորոշենկոն Զելենսկիից ընտրություններում կրած պարտության համար ռևանշի հույսով մի շարք միջոցներ է ձեռնարկում:

«Ուկրաինան ստվերային պետություն է, այնտեղ մինչև հիմա ամեն ինչ ետնաբեմում է որոշվում, իսկ Զելենսկիին ասում են. «Բարի գալուստ մեր ակումբ, արի մեզ մոտ՝ ետնաբեմ, և այնտեղ մենք ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ անում է Պորոշենկոն, մի քանի ամսից ռևանշ իրականացնելու համար է»,- ասել է Օդեսսայի նախկին քաղաքապետը:

Խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին հավելել է. «Մոսկվայի հետ ցանկացած տեսակի սիրաշահումները և միայն երկկողմ բանակցությունները ոչինչ չեն տա, քանի որ Մոսկվան նույնպես ունակ չէ համաձայնության գալու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.