Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։

Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման հարցը երեկ քննարկվել է Հակակոռուպցիոն դատարանում։ Նրա կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանական կողմը՝ պնդելով, որ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.