civilnet.am: Չորեքշաբթի մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ շրջապատել են ակտիվիստ Նատա Փերաձեի տունը, որը մեղադրվում է վիճահարույց սրբապատկերի վրա ներկ լցնելու մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խուլիգանության մեղադրանքով:
Երեքշաբթի ակտիվիստ Նատա Պերաձեն Facebook-ում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ Սուրբ Մատրոնա Մոսկվացուն պատկերող սրբապատկերի վրա կապույտ ներկ էր լցված։ Սրբապատկերում, որը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, 20-րդ դարի այս սուրբը պատկերված է մի տղամարդու ընկերակցությամբ, որը նման է ԽՍՀՄ նախկին առաջնորդ, բռնակալ Իոսիֆ Ստալինին։
Սրբապատկերը լայն հանրությանը հայտնի է դարձել, ինչպես նաև հակասություններ առաջացրել Վրաստանում այն բանից հետո, երբ հունվարի 6-ին վարդապետ Իլիա Չիգլաձեն այն պատկերող լուսանկար էր տարածել վրացական սոցցանցերում:
Կիրակի պահպանողական «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մուրավին հայտարարել էր, որ ինքն է սրբապատկերը նվիրել տաճարին՝ պնդելով, որ Ստալինը խորհրդատվության նպատակով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպել է Սուրբ Մատրոնային։
Չորեքշաբթի Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը OC Media-ին հայտնել է, որ երեքշաբթի հետաքննություն է սկսել սրբապատկերի վրա ներկ լցնելու դեպքի առթիվ՝ մանր խուլիգանության հատկանիշներով։
Թեև հրապարակայնորեն չի հաստատվել, որ Նատա Փերաձեն է պատասխանատու իր հրապարակած տեսանյութի սրբապատկերակի վրա երևացող ներկը լցնելու համար, և՛ նա, և՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր վստահորեն ակնարկել են, որ դա այդպես է:
Վիրավորանքներ և հարձակումներ
Չորեքշաբթի կեսօրին ծայրահեղ աջ «Ալտ Ինֆո» խմբի մի քանի հարյուր անդամներ հավաքվել են Թբիլիսիում Նատա Փերաձեի տան մոտ։
Փերաձեի կողմից տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո խմբի անդամները կոչ են արել մյուսներին «մոբիլիզացվել» սոցիալական ցանցերում:
OC Media-ն նկատել է, թե ինչպես է ամբոխը, որում մի քանի քահանաներ են եղել, վիրավորական արտահայտություններ անում և փորձում ճեղքել ոստիկանական շղթան Փերաձեի տան մոտ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում