tert.am։ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ից ով ներկա կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ամերիկյան կողմից միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիկ Փերին: Զելենկոն նաև նշել է, որ երդմնակալության արարողությանը ներկա կլինեն 5 երկրների` Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի նախագահները: