2024 թվականի հունվարի 15-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են Արմավիրի համայնքապետարանից։
Նիստին մասնակցում են ավագանու 27 անդամներից 23-ը։
Ավագանու 23 կողմ , 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։
Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր է սահմանվել 2024 թվականի հունվարի 18-ը։