Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի |tert.am|

tert.am: Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։

ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին ինքնիշխանության վերականգնումից հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,-  ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.