ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագրի կողմնակիցը. Մոգերինի |news.am|

news.am։ Եվրոպական միությունը հաշվետվություն է հրապարակել 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսի սկիզբ ժամանակահատվածում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:

Հաշվետվությունը հրապարակվել է հունիսի 13-ին ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին: Դրանում ասված է, որ Հայաստանն ակտիվացրել է ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդման եւ ընդլայնման ջանքերը: Հայաստանը հետեւողականորեն ընդունել է այն կարեւոր դերը, որը ԵՄ-ն կարող է խաղալ երկրում բարեփոխումների ծրագրի անարգել իրականացման գործում:

Սակայն բարեփոխումների գործընթացը նախնական փուլում է: ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման կառավարության «ճանապարհային քարտեզը» կարեւոր գործիք կլինի բարեփոխումների ծրագրի առաջընթացի համար:

«Եվրամիությունը եղել է եւ մնում է Հայաստանի կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրի ամենամեծ կողմնակիցը, որը նախատեսում է երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիա, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների առաջմղում»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է, «եւ մենք միասին կենտրոնացած ենք համընդգրկուն երկկողմ համաձայնագրի իրականացման վրա, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում կոնկրետ արդյունքների հասնելու վրա»: «Մշտապես մեր մտքում է այն, որ մեր նպատակը մեր քաղաքացիներին շոշափելի օգուտ տալն է»,- նշել է Մոգերինին:

Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին հավելել է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը ուժեղ գործընկերներ են: «Մենք պատրաստ ենք աջակցելու կոնկրետ բարեփոխումներին, այդ թվում՝ արդարադատության եւ կրթության ոլորտներում, որոնք երկրի բնակիչների համար առանցքային են:

Համաձայնագրի արագ կատարումը Հայաստանի բոլոր բնակիչների համար նոր տնտեսական հնարավորություններ է բացում»,- նշել է նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.