Բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Սուրեն Պապիկյանի ելույթը բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը

Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, զինծառայողներ, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և մի շարք զինծառայողներ: 

Բանակի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Իր խոսքում ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ իրենց կարեւոր անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման եւ սոցիալական խնդիրները:

«Նոր դիրքերի կազմավորմանը ու կահավոմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում, ամրաշինական, ինժիներական, աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի և թիկունքային ապահովման բոլոր  հատվածներում: Հայաստանի կառավարությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ նպատակով հատկացրել և շարունակում է հատկացնել հսկայական միջոցներ»,-շեշտել է Պապիկյանը:

Նրա խոսքով՝ բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը, հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են ՊՆ-ի ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում:

«Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է։ Բայց դա չպետք է հնչի որպես ինքնաարդարացում, այլ հասարակական ինստիտուտների հետ ներդաշնակ աշխատանք: Հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ ևս կհավաստի, որ բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ»,-նշել է նա:

Անդրադառնալով բանակի սպառազինությանը՝ պաշտպանության նախարարը նշել է, որ փորձը ցույց է տվել՝ որքան էլ զինվորի ոգին լինի բարձր ու հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքն անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ։

«ՀՀ ԶՈՒ սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերն անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա մեր անվատնագային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մի քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»,-հավելել է նա:

Անդրադառնալով բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերին՝ Պապիկյանը նշել է․ «Չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.