Անկանխիկ վճարումից հրաժարվելու դեպքում տնտեսվարողը տույժի կենթարկվի

Առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից օգտվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: 

«Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում՝ քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով։ 

Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար․ ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները»,-նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.