ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 21-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս:

Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին:

Այնուհետև, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, և պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.