Վրաստանում իշխող կուսակցությունը պաշտոնապես ներկայացրել է Իրակլի Կոբախիձեին՝ որպես վարչապետի թեկնածու։
Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 29-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու և «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին. այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կոբախիձեն։
Վրաստանի նոր վարչապետը կներկայացնի կառավարության նոր կազմը, որից հետո՝ հաջորդ շաբաթ, խորհրդարանը կհաստատի նոր վարչապետին և կառավարության կազմը։