Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։

Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։

Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։

Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։

Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։

Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.