Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։ Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։ Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրույցելիս՝ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին՝ գերեվարված անձանց փոխանակման հարցում միջնորդական օգնության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.