Հայոց պատմության մեջ Հայաստանը դրվագ է, Հայաստանի պատմության մեջ՝ առանցք․ Փաշինյան |tert.am|

tert.am: Բացարձակապես այդպես չէ, որ մենք հայրենիքը հակադրում ենք պետությանը, որովհետև կառավարությունն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու անհրաժեշտությունը։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ հայրենիքն ու պետությունն ունեն  հարաբերություններ, որոնք պարզ չեն։

Ինչ վերաբերվում է «Հայոց պատմություն» առարկան  «Հայաստանի պատմություն» անվանելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ։ Առաջարկի հեղինակը ես չեմ, վատ չէի զգա, եթե ես լինեի, բայց զարմացած եմ, որ մենք դա չենք նկատել, որովհետև Հայոց պատմությունը պետականության չգոյություն  պատմություն է պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է պետականություն չունենալու  դրվագներով։

Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանությունը պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագներով»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հայոց պատմության մեջ պետականությունը, Հայաստանը դրվագ է, Հայաստանի պատմության մեջ Հայաստանն առանցք է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.