Գյուղապետը մանրամասնել է, թե ինչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում |armlur.am|

armlur.am: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տեւել են մինչեւ լուսաբաց՝ 6-ը.
«Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, բայց ոչ ինտենսիվությամբ, մեկ ուժեղ ձայներ էին լսվում, հետո՝ դադարում: Վիրավորների ու զոհերի մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ ովքեր են»- ասաց նա:

Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց նաեւ, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.