Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն դոլար)։
 
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
 
ՀՀ գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ։
Արդյունքում նրանք կվճարեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։
 
Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.