Իրանը ցանկանում է փակել ցամաքային սահմանները հարևան երկրների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Քյոմարս Հեյդարին։
«Իսլամական Հանրապետությունը երբեք մտադրություն չի ունեցել սպառնալ և զավթել հարևան երկրների տարածքի թեկուզ մի մասը»,- ասել է նա։
Հեյդարին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է անվտանգություն հաստատել իր սահմաններին.
«Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները և նախաձեռնությունը արդեն ունենք, և դա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ, քանի որ բոլոր երկրներում էլ սովորական է, երբ իրենք իրենց կամքով են փակում սահմանները, և ոչ ոք չի կարող առարկել, թե ինչու եք դա անում մեր սահմանին»։|