ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։