«Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է |news.am|

news.am: Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմանբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է:

Այս առնչությամբ Գևորգ Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց.

«Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ: Ավելին` վաղուց արդեն ապացուցված է, որ Գևորգ Ալթունյանի հեղինակած թվային համակարգը,  որի «չգոյության» համար էլ հարուցվել էր այս քրեական գործը, ոչ միայն գոյություն ունի, այլև ամբողջական ծավալով դատարանի դահլիճում արդեն իսկ ներկայացրել է հենց պարոն Ալթունյանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.