«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Ադրբեջանական կողմը «խստորեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված անհիմն պնդումները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելը»։

Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան, որը այսքան տարի չի մեկնաբանել «ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները», չպետք է խոսի հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք իբր իրենց կամքով ու առանց բռնության լքել են «Ադրբեջանի տարածքները»։

«Բացի այդ՝ ավելի լավ կլիներ՝ ֆրանսիական կողմը, որ անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակում տարածքային ամբողջականության կարևորությանը, պարզաբաներ նման պայմանավորվածությունների պայմաններում 30 տարի շարունակ հայկական կողմի ագրեսիան և օկուպացիան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական 8 գյուղեր դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ են»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Մակրոնը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։ 

Ադրբեջանական կողմը նաև անընդունելի է համարել վերջին միջադեպերի համար Հայաստանին քննադատելու փոխարեն Ադրբեջանին մեղադրելը անհամաչափ պատասխանի համար․ «Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.