Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշըպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ընդգծել եմ գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։
 
Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների և քննական հանձնաժողովների առավելագույն օբյեկտիվության մասին՝ հույս եմ հայտնել, որ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալու ունենալ ամրակազմ, կեցվածքով ձիգ, մասնագիտորեն պատրաստված և առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու ունակ զինծառայողներ, որոնք իրենց արդյունքներով միաժամանակ դրական օրինակ են ծառայելու ենթակաների համար։
 
Ատեստավորման առաջին օրը՝ փետրվարի 26-ին, բարձրաստիճան սպաները, ըստ տարիքային խմբերի նախատեսված նորմատիվների, հանձնել են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից՝ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Զուգահեռ` սպայակազմի մյուս խումբը հանձնել է նորմատիվներ շարային պատրաստությունից՝ զենքով և առանց զենքի։
 
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են»,- գրել է նախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.