Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով

tert.am։ Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրում է 700.000 եվրո։

«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։

«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։

Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.