Բաքուն երաշխավորել է Մխիթարյանի անվտանգությունը․ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան |panarmenian.am|

panarmenian.net։ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեն բրիտանական Sky Sports-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանը բոլոր երաշխիքները տվել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Դեսպանը հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անմիջապես իր հետ կապվել՝ Բաքվում  անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Ես ուրախ կլինեի, եթե նա խոսեր ինձ հետ: Եվրոպայի լիգայի եզրափակիչը Ա դասի միջոցառում է: Եթե մեր նպատակն է դրա շուրջ քաղաքական խաղեր խաղալ, այլ բան:

Բայց Մխիթարյանին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ որպես քաղաքական գործչի: Ուստի եկեք մի կողմ դնենք այլ հարցերը»,-ասել է Թաղիզադեն, գրում է Haqqin.az-ը:

«Իմ ուղերձը Մխիթարյանին հետևյալն է լինելու՝ դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ: Մեկնիր Բաքու, անվտանգ կլինես: Բայց եթե ուզում ես «խաղացնել» այդ թեման, դա արդեն այլ պատմություն է:

Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունն ամեն ինչ կանի՝ ապահովելու համար յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և բոլոր նրանց անվտանգությունը, ով ներկա կլինի խաղին»,-ասել է դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.