Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման և հավելավճարի հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կներդրվի նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը:

Զինված ուժերում գործող հաստիքները բաժանվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների: Ոչ զինվորական հաստիքներն են քաղաքացիական ծառայողներն ու քաղաքացիական աշխատանք կատարողները: Ոչ զինվորական ծառայողների վարձատրության չափի մասով հիմնական մոտեցումն այն է, որ, լինելով քաղաքացիական մասնագետներ, այս ծառայողները պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որ հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել զինված ուժեր:

Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցողները հիմնականում իրականացնում են մարտականի հետ կապված մասնագիտական, ապահովման, կազմակերպման, սպասարկման, ինչպես նաև վարչական բնույթի այլ գործառույթներ: Ելնելով այդ գործառույթների բնույթից ու ծառայության պայմաններից՝ այդ հաստիքները պետք է լինեն զինվորական:

«Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության և մասնագիտական գիտելիքների թեստերը, այսինքն՝ շարայինն ու ֆիզիկականը չեն հանձնի»,-ասաց փոխնախարարը:

Ատեստավորման դրական արդյունքների դեպքում վճարվող հավելումների չափը մարտականի չափից քիչ կլինի: Քննարկվում է 50-70 տոկոս չափը: Որոշումը դեռ կառավարության կողմից կկայացվի:

Միաժամանակ առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.