Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը”, – ասաց Աննա Նաղդալյանը։
Ըստ նրա՝ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու՝ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Հայաստանը կգնահատի, թե որքանով նա կարող է կատարել իր գործառություները և ինչպես է սպասարկելու խորհուդը, իսկ թե ի՞նչ զարգացումներ կլինեն, կընտրվի արդյոք Ստանիսլավ Զասը պարզ կլինի խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ դեռեւս նշանակման կարգի վերաբերյալ քննարկումն է ընթանում։
Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ ԱԳՆ խոսնակը ավելացրեց, որ համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մինջև հանդիպում, բանակցությունները այս առիթով շարունակվում են, մանրամասները կլինեն ավելի ուշ։ Համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։
ԱՆնա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։