Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները |panarmenain.net|

panarmenian.net։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին նրա երդմնակալությանը:

Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, Ուկրաինայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, ինչպես նաև սենատոր Ռոն Ջոնսոնը:
«ԱՄՆ-ն Ուկրաինայի շատ հզոր ու լուրջ գործընկերն է, առաջին հերթին, Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր:

Կցանկանայի հորդորել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,-ասել է Զելենսկին, գրում է «Դոժդը»:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի համար՝ մոտալուտ հանդիպման հույս հայտնելով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.