ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում:

Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման  և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար:

Հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.