«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը, ով մինչ այս զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։ Միքայել Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր երախտիքի խոսքն է ուղղել Էրեբունի թանգարանի բոլոր աշխատակիցներին, ում հետ պատիվ է ունեցել աշխատելու և դեռ աշխատելու է:

« Անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչ Աշոտ Փիլիպոսյանին, ով 2009 թվականի փետրվարի 1-ին ինձ ընդունեց աշխատանքի Էրեբունի թանգարանում: Սկզբում եղա որպես կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո ՝ գիտաշխատող ու Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ: Միաժամանակ պատիվ ունեմ լինելու Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարը: Էրեբունին իմ տունն է և կենսակերպը: Էրեբունի թանգարանում աշխատող յուրաքանչյուր նվիրյալի և պրոֆեսիոնալի աչքերի փայլը ու սպասող ժպիտը ինձ շատ են ուժ տվել հատկապես այս վերջին ամիսներին:

Այս ժամանակահատվածում՝ հատկապես վերջին երեք ամսին տարբեր բավական հրապուրիչ առաջարկներ եմ ստացել՝ այլ աշխատանքի անցնելու համար: Իմն Էրեբունին է: Ցավոք, այս վերջին ամիսների ընթացքում ոմանք, հատկապես որոշ մարդիկ, ում ժամանակին օգնել եմ, սատարել և ում շատերը ճանաչում են բացառապես իմ շնորհիվ, փորձեցին հնարավոր բոլոր ստոր միջոցներ կիրառել իմ դեմ:

Նման կեցվածքը վայել է միայն ու միայն հոգով սողուններին: Ինչպես կասեր Նիցշեն, որքան մենք բարձր ենք թռչում, այնքան փոքր ենք թվում նրանք, ովքեր թռչել չգիտեն: Փառք Աստծուն այսօրվա համար, որ ունեմ նման ծնողներ և ընտանիք, ընկերներ ու բազմաթիվ հարազատներ»,-գրել է Միքայել Բադալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.