Այսօր մեկնարկում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկատվության՝ այցի շրջանակում տեղի կունենան հանդիպումներ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Նախատեսվում է, որ բանակցությունների ժամանակ կքննարկվեն ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի շարք թեմաներ։ Կշեշտադրվի մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ որոլտներում համատեղ աշխատանքների խթանումը։
Սպասվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։