Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ ամեն ինչ փրկի․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ արել է Իրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունն ուժի մեջ պահելու համար:

Նրա խոսքերով, Իրանի շահերից չի բխում համաձայնության որոշ դրույթների սառեցումը:
Միաժամանակ, Պուտինը նկատել է տվել, որ համաձայնության ճակատագիրը կախված չէ Ռուսաստանից:

«Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացման ընթացքին: Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ փրկի ամեն ինչ: Մենք մեր դերը կատարել ենք, և պատրաստ ենք հետագայում էլ կատարել, բայց դա միայն Ռուսաստանից կախված չէ, համաձայնության հարցը կախված է բոլոր դերակատարներից, այդ թվում ԱՄՆ-ից, եվրոպացիներից և Իրանից»,- ասել է Պուրինը:

Այդ հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Սոչիում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան Դեր Բելենի հետ հանդիպման ընթացքում:

Նա ընդգծել է, որ առաջինը միջուկային համաձայնությունից հրաժարված Միացյալ Նահանգները հիմա փորձում է ամեն ինչի համար մեղադրել Իրանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.