shantnews.am: ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի կառավարությունների հայտարարությունը, որն ընդունվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման կապակցությամբ։
«Հարավային Կովկասի վերաբերյալ քարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը և համակարծիք են եղել, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»,-նշված է հայտարարությունում: