Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելու և մահ պատճառելու դեպքով հետախուզում է հայտարարվել |hetq.am|

hetq.am: Տնտեսագետ, շուկայագետ Յուրի Մինասյանը դաժան ծեծի է ենթարկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի հարևանությամբ գտնվող «Բիթլզ» ակումբի բակում և գիտակցության չգալով՝ 8 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ մարտի 6-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ «Բիթլզ» ակումբից մի խումբ մարդիկ, այդ թվում Յու․ Մինասյանը, դուրս են եկել բակային հատված, որտեղ սկսվել է վիճաբանություն։ Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Մինասյանը գլխի շրջանում ստացել է բազմաբեկորային վնասվածքներ և գիտակցության չգալով՝ մարտի 14-ին մահացել է։

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ)։

Դատախազության փոխանցմամբ՝ հայտարարվել է հետախուզում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.