Հայաստանում, Ռուսաստանում և Ադրբեջանում որոշ մարդկանց դիրքորոշումները մի շարք հարցերում գրեթե նույնական են․ Արարատ Միրզոյան

Չէի ուզի դավադրաբանական դատողություններ անել և կապեր տեսնել, դիրքորոշումները որոշ մարդկանց կողմից Հայաստանում, որոշ մարդկանց կողմից Ադրբեջանում, որոշ մարդկանց կողմից Ռուսաստանում գրեթե իդենտիկ են, եթե չասեմ, որ իդենտիկ են։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր եզրափակիչ ելույթի ժամանակ։

Ըստ նրա՝ այդ դիրքորոշումները սրանք են․ «ՀՀ-ն չունի սահմաններ, որոնք խախտելով՝ կդառնա, որ միջազգային իրավունք ես խախտում։ ՀՀ-ն պետք է թույլ տա երկրներին օգտագործել իր տրանսպորտային ենթակառուցվածքները այնպես, ինչպես իրենք են ուզում, այդ թվումմ՝ երրորդ երկրների ուժեր տեղակայելով։ Այո, զարմանալիորեն և ցավոք սրտի այս հարցերում գրեթե բառացիորեն այս նույն դիրքորոշումը կիսում են որոշ մարդիկ Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում»։

«Զարմանալիորեն այդ նույն խմբերը՝ մի մասը՝ չգիտակցելով, բայց վստահ եմ՝ մի մասը գիտակցելով, փորձում է այնպես զարգացնել նարատիվները և էնպիսի ուղղությամբ տանել իրադարձությունների զարգացումը, որ Հայաստանը ներքաշվի նոր կոնֆլիկտի, նոր պատերազմի մեջ, որը առիթ կտա այն երկրներինյ, որոնք դա պլանավորում են, շարունակել օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքների, ինչու չէ, նաև որոշակի հանգամանքների ճիշտ դասավորման դեպքում՝ դիմել ֆիզիկական փրկության՝ զոհելով, օրինակ, ինքնիշխանությունը»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ իրենք պարտավոր են ջանքեր գործադրել, որ այս սցենարները չիրականանան, այլ իրականություն դառնան այն սցենարները, որոնք «անշեղորեն» տանելու են խաղաղության, ժողովրդավարական ուղով զարգացման, բարգավաճման․ «Ես գիտակցում եմ, որ սա է ՀՀ ժողովրդի պատվերը․ «Եվ ես անշեղորեն իրականացնելու եմ ՀՀ ժողովրդի պատվերը։ Մնացածը, կարծում եմ, շատ մոտ ապագայում կարող են գտնել պատմության լուսանցքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.