Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար |news.am|

news.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար։

Մարտի 18-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նախարարը տեղեկացրել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանը իրեն ծանոթացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Ղազախ նախարարի խոսքով՝  նախագիծը շատ կարեւոր է երկու երկրների եւ նրանց հայտարարած նպատակների համար։

«Որպեսզի Միջին միջանցքը վերջապես օգտագործի իր ամբողջ պոտենցիալը»,- նշել է նախարարը՝ հատկապես ընդգծելով այդ իմաստով Ղազախստանի համար Հայաստանի կարեւոր աշխարհագրական դիրքը։

 Հիշեցնենք, որ Միջին միջանցքը Եվրոպան միացնում է Ասիայի հետ։ Ներկայում երթուղին անցնում է Թուրքիայով, Վրաստանով, Ադրբեջանով եւ այնուհետեւ՝ դեպի Միջին Ասիա։ Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջում են «միջանցք» Սյունիքի մարզով։ Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցությունները, եթե նույնն անի Ադրբեջանը, ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձության հիման վրա։ Ադրբեջանը պահանջում է միջանցք տրամադրել առանց հայկական կողմի որեւէ մաքսակետի եւ վերահսկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.