Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։

Այս մասին ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ղազախստանի ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր համար շատ մեծ պատիվ է այցելել Հայաստան։

«Հայաստանը և Ղազախստանը գործընկեր երկրներ են։ Մենք դարերով պահպանել ենք փոխադարձ հարգանքի և աջակցության արժեքները։ Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Մեր երկրները տարեցտարի շարունակում են ակտիվորեն զարգացնել համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Ամենակարևորն այն է, որ մեր երկկողմ հարաբերությունները բարեկամական ազգերին բնորոշ մակարդակի են։ Մենք շարունակաբար աջակցում ենք իրար և ունենք փոխադարձ հարգանք և վստահություն»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ղազախստանը ակտիվորեն աշխատում են այս հարստությունը մեծացնելու համար։

Մուրատ Նուրտլեուի հավաստիացմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը վստահ են այն բանում, որ երկու կողմերի միջև շարունակական կառուցողական աշխատանքը միանշանակ հաջողելու է։

«Դրա մասին է վկայում է ամենաբարձր մակարդակում համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը։ Վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովների, խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համակցված աշխատանքը իր արդյունքն է տալիս։ Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը՝ այս պահի դրությամբ քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը։

Նախարարի կարծիքով՝ Աստանան ու Երևանը բաց են իրենց քաղաքական մոտեցումների մեջ, առկա են բազում հնարավորություններ առևտրա-տնտեսական բնագավառում։

«Մեր ազգերի մշակութային և հումանիտար կապի հիմքը չափազանց ուժեղ է։ Մեզ անհրաժեշտ է պահպանել դա և փոխանցել հաջորդ սերունդներին»,- եզրափակեց Մուրատ Նուրտլեուն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.