Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
Հիշեցնենք, որ ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երեւում է, որ իրավապահ մարմինների ծառայողները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։