ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին։ Օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է։
Պաշտպանության նախարարը հակիրճ տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023թ․ բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ ԶՈՒ-ի համար։
«Տարվա ընթացքում զորքերը գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈՒ-ն բերվել է պատրաստականության դարձյալ տարբեր աստիճանների։
Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, ոնոց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասաց նա։
Ապա Սուրեն Պապիկյանն առաջարկվեց նիստն անցկացնել փակ ռեժիմով, քանի որ քննարկվելիք հարցերում առկա են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ։