lragir.am։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին:
«Այս պահին որևէ տեղեկություն այդ մասով դեռ չկա: Անցած շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չի գնահատվում: Եվ անցած շաբաթ տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը Նահանգների ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում են մեր գործակցության և համատեղ աշխատանքի շուրջ մեր երկկողմ հանձնառության մասին»,- ասաց Թրեյսին: